ԿԻՆ: Ինտիմ
Լսելու ունակություն
Ինչո՞ւ են տղամարդիկ երբեմն այդպես անհարգալից վերաբերվում մեր՝ կանանց անձնական կյանքին։ Այս սեզոնում նորաձև հռչակված շրթներկի որոնումները նրանց անիմաստ են թվում, հաճելի երկնագույն բլուզը, որի համար ահագին դրամ ենք ծախսել, հիացմունք չի առաջացնում, իսկ շատ կարևոր խոսակցությունն ընկերուհու հետ բանջարեղենի ներկայիս գների մասին ուղղակի հունից հանում է։
Ի՛նչ անել, որ մեր կյանքը տղամարդկանց համար, թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, բայց գոնե հարգանքի թույլ նշաններ ունենա։ Ինչպե՞ս ստիպել հարգել մեր կանացի թուլությունները, գաղտնիքները և անգամ հրապուրանքները։ Փորձենք պարզել։
Ես ոչինչ, ուղղակի ոչինչ չեմ հասկանում ավտոմեքենաներից, իսկ կարբյուրատոր կամ կարդանային լիսեռ բառերից սրտիս խորքում տհաճ ծակոց եմ զգում։ Ոչինչ չեմ հասկանում մեխերից, պտուտակներից, մուրճերից ու աքցաններից, իսկ ալմաստե գայլիկոնների բազմազանությունն ինձ համար մինչև հիմա առեղծված է մնացել։ Ես չգիտեմ, ուղղակի չեմ ըմբռնում, թե ինչպես կարելի է իրար հետևից մարտաֆիլմեր նայել՝ տհաճ կռիվներով, երբ ռոմանտիկ պատմությունները՝ երջանիկ ավարտով, շատ ավելի մեծ բավականություն են պատճառում, քան կրակոցները, արյունն ու սարսափը։ Եվ ավելին՝ ո՞ր կինը ժամերով կնստի գետի ափին՝ կարթը ձեռքին, և բռնելով մի ձուկ՝ առանց ափսոսանքի այն նորից ջուրը կգցի։ Ես չեմ խմում, ուստի գլուխ չեմ հանում գինիներից, կոնյակներից, նույնիսկ շամպայններից։ Մի խոսքով, տղամարդկանց հետ շփման ոչ մի եզր չունեմ։
Այսուհանդերձ ամուսինս ինձ իր լավագույն ընկերն է համարում։ Նա կարծում է, որ իր կինն ամեն ինչ հասկանում է, և նրա հետ կարելի է ժամերով խոսել և անգամ քննարկել, թե ինչու մեր մեքենայի շարժիչն առավոտյան չի միանում, ինչու Նաիրի կոնյակը Արարատից ավելի լավն է, ինչպես կեղծ սիգարը կարելի է միանգամից տարբերել իսկական կուբայականից, և անգամ ինչու Շարոն Սթոունն ավելի տպավորիչ է, քան Աինդի Քրոուֆորդը, թեպետ, եթե անկեղծ լինենք, թե՛ մեկը, թե՛ մյուսն ինձ դուր չեն գալիս։
Ուղղակի կարողանում եմ լսել։ Հա-հա, այն էլ ինչպե՛ս լսել։ Կլանված, հիացած, բերանս բաց։
Իզուր չէ, որ ամերիկյան և արևմտյան հոգեբանների տասնյակ աշխատություններ նվիրված են լսելու արվեստին։ Հիշենք թեկուզ Կարնեգիին՝ իր հաջողակ կյանքի կանոններով։ ժպտացեք և լսեք։ Լսեք և ժպտացեք։ Եվ բնավ պարտադիր չէ լուռ լսել։ Հարցեր տվեք։ Տարբեր՝ մակերեսային և խոր, թեմային վերաբերող և ոչ այնքան, որոնց պատասխաններն իրոք ուզում եք ստանալ ու միևնույն է, կստանաք, թե ոչ։ Կարող եք անգամ ձեր կարծիքը կամ մտքում հանկարծակի ծագած մտքեր հայտնել։ Եվ հավատացեք ձեզ կլսեն,եթե ճիշտ թիրախին եք խփել, և անգամ մեղմորեն կուղղեն, եթե հանկարծ ձեր արտահայտությունն այնքան էլ չհամապատասխանի տրամաբանությանը։ Եվ վստահ եղեք, որ դա կանեն հարգանքով։
Եվ վաղը նորից կլսեք։ Տարօրինակ է, բայց տղամարդիկ սիրում են խոսել կանանցից ոչ պակաս։ Սակայն աշխատավայրում, փողոցում, ընկերների և օտար տղամարդկանց մոտ ձեր ամուսինը հսկում է իրեն, նա կենտրոնացած է և բավական լարված։ Իսկ տանը... Տանը հանգիստ, ձեր հմուտ ձեռքերով պատրաստված տաք, բուրավետ թեյը խմելով կարելի է խոսել ու խոսել՝ մոռանալով բոլոր խնդիրների մասին։ Գլխավորը՝ որ ինչ-որ մեկը լսի։
Եվ զգալով, թե ինչ ուշադրությամբ է կինը մասնակցում իր կյանքին՝ տղամարդն ակամա, ենթագիտակցաբար կսկսի ինքն էլ հետաքրքրությամբ վերաբերվել մեր կանացի թուլություններին ու հրապուրանքներին։ Նա կծածկի խոհանոցի դուռը, երբ հեռախոսով խոսելիս կլինեք սիրելի ընկերուհու հետ, փայլուն շապիկով կանանց ամսագրեր կբերի և երբեմն ժպտալով կհարցնի. " Ինչ ես կարծում,մի բան չառնենք քեզ համար......."
Կարդացեք նաև
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...
Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...
Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...
Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...
Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...
Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...
Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...
Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...
Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն